ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Լևոն Քոչարյանին առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները

Լևոն Քոչարյանին առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները
14.05.2025 | 21:24

Ռոբերտ Քոչարյանի հոր ինքնությունը հայտնի է յուրաքանչյուր նորմալ մարդու։

Նա ծնվել է Արցախի Աստղաշեն գյուղում 1910 թվականին։

Զտարյուն հայ է։ Եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Մահացել է 1977 թվականին:

Իսկ ահա թե ով է եղել Նիկոլ Փաշինյանի մայրը, ում հետ է մտերմություն արել 1974 թվին, ինչ հանգամանքներում է ի հայտ եկել Նիկոլը, շատ բան հայտնի չէ։

Հայտնի չէ նաև, թե ովքեր են ՔՊ -ական պատգամավորներից ու պաշտոնյաներից շատերի հայրերը։

Ասենք` Վահագն Ալեքսանյանը երբևէ տեսե՞լ է իր հորը։ Արդյո՞ք նրա հայրը հայ է։

Տարիներ առաջ մի տղայի և իր հոր վեճին ականատես եղա։

Այդ տղան իր հորն ասում էր, թե նա իր համար ընդամենը կենսաբանական հայր է, քանի որ բավարար փող չի տալիս իրեն։

Տարիներ հետո այդ տղան դարձավ ՔՊ -ական նախարարներից մեկը։

Այլ կերպ ասած` Լևոն Քոչարյանին առաջարկում եմ շան տեղ չդնել անհայտ ծագում ունեցող ոհմակի վայրահաչությունները:

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ